▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար է նշանակվել Շիրակի դատախազի տեղակալը. հին կադրերն ազատման դիմումներ են գրել

ԱԱԾ քննչական դեպարտամենտի առանցքային պաշտոններ զբաղեցնող անձինք ազատման դիմումներ են գրել։

Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:

ԱԱԾ տնօրենի երիտասարդ տեղակալ Արգիշտի Քյարամյանը որոշել է իր կադրերով համալրել քննչական դեպարտամենտը։

Կայքի տեղեկություններով՝ քննչական դեպարտամենտի ղեկավար է նշանակվել Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը, ում հետ Քյարամյանն աշխատել է Շիրակի դատախազությունում։

Նշենք, որ Ա.Պողոսյանն իր մասնագիտական կարիերան սկսել է Լոռու դատախազությունից եւ համարվում է, այսպես կոչված, նախկին իշխանությունների աճացրած կադր, որը հատուկ հակում է ունեցել վերադասների հանձնարարությունները աներկբա կատարելու։

Բացի այդ՝ Քննչական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ Արման Գալստյանը։

Նոր նշանակումներն իսկական իրարանցում են ստեղծել ԱԱԾ քննչական դեպարտամենտում, որտեղ վրդովված են ցածր մասնագիտական որակավորում ունեցող կադրերով ԱԱԾ-ն լցնելու նոր իշխանության քաղաքականությունից ու արդեն մի քանի աշխատակիցներ, նրանց թվում ԱԱԾ քննչական դեպարտամենտի տեղակալ Արտյոմ Գրիգորյանն ազատման դիմումներ են գրել։ Ռեալ վտանգ կա, որ քննչականի աշխատանքը, որտեղ քննվում են ՀՀ վարչապետի համար խիստ կարեւորվող մի շարք քրեական գործեր, կարող է կաթվածահար լինել։ Հարցը փորձում են լուծել փողի միջոցով, մասնավորապես՝ վարչապետը խոստացել է բարձրացնել աշխատավարձերը ու նյութապես գայթակղել աշխատակիցներին, սակայն դա եւս շատերը վիրավորական են համարել՝ ասելով. «Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, թե ինչ է սպայի պատիվը»։

Կայքի տեղեկություններով՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի նորանշանակ ղեկավարն անձնակազին ներկայացվելու է այսօր, ժամը 4-ի մոտակայքում։

 

Աղբյուր` Փաստինֆո

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին