▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը ազատման դիմում չի ներկայացրել

Լրատվամիջոցներն այսօր տեղեկություն էին տարածել, թե ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը մոտ մեկ շաբաթ է աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը, սակայն, մինչ օրս չի ստորագրվել: 

Ըստ լրատվականի, ԱԱԾ տնօրենի դիմում գրելու պատճառը Պետական ​​վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի `Էդուարդ Մարտիրոսյանի առաջին տեղակալ նշանակվելու փաստն է, ինչպես նաեւ, Նիկոլ Փաշինյանի, ուժային կառույցի աշխատանքներին միջամտելը. 

Նշենք, սակայն, որ «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում ԱԱԾ-ից հերքել են լուրը, նշելով, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը աշխատանքից ազատման դիմում չի ներկայացրել եւ շարունակում է իր աշխատանքը :

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին