▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբովյանի թիվ 1 դպրոցի հետնամասում դիակ է հայտնաբերվել

Օգոստոսի 13-ին՝ ժամը 07։50-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի թիվ 1 դպրոցի հետնամասում դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը դպրոցի հետնամասի խաղահրապարակում հայտնաբերել է մոտ 45-50 տարեկան տղամարդու դիակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։


Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:


Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հայտնաբերված անձը 1947 թ. ծնված Գագիկ Սարգսյանն է:


Դատաբժշկական փորձաքննության ժամանակ պարզվել է, որ մահը վրա է հասել գլխուղեղի կարևոր ֆունկցիաների խանգարումից, որը հետևանք է գանգուղեղային փակ, բութ վնասվածքի:


Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Կոտայքի բաժնի և Կոտայքի քննչական բաժանմունքի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 14-ին, ժամը 18.55-ին, սպանություն կատարելու կասկածանքով, Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Արտյոմ Զ.-ն և ներկայացվել քննչական բաժանմունք հարցաքննության:


Արտյոմ Զ.-ն ցուցմունք է տվել, որ օգոստոսի 11-ին, ժամը 21.00-ի սահմաններում, իրեն հայհոյելու համար ձեռքով հարվածել է Գագիկ Սարգսյանի դեմքին, այնուհետև տեղափոխել հիշյալ դպրոցի խաղահրապարակ, պառկեցրել գետնին և հեռացել:


Արտյոմ Զ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին