▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեգա Թրեյդ»-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորման դեպք

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտնում է․ «ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում, քաղաքացու դիմումի-բողոքի հիման վրա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տերյան 143 հասցեում գործող բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ՄԵԳԱ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։
Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող դիզելային վառելիքի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։
Հայտնաբերված խախտման համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության»։

Կարդացեք նաև՝ Ադրբեջանական բենզինը գնած ընկերություններից մեկը «Սիլ կապիտալի» մեջ մտնող «Մեգա Թրեյդն» է

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին