Մինչ ադրբեջանցիներն ու թուրքերն ակտիվորեն բողոքում են, արգելափակում տեսանյութը ալիքներից մեկում, այն արագորեն մեկ ուրիշով է տարածվում։
Ադրբեջանական 13 հեռուստաալիքներով ռուսերեն հետկադրային տեքստով և ադրբեջաներեն ենթագրերով հայկական տեսանյութ է ցուցադրվել։ Armenian Social Media Army–ի Facebook–ի խմբում նշված է, որ իրենց թիմին հաջողվել է կոտրել ադրբեջանական հեռուստաալիքներն ու ուղիղ եթերում ցուցադրել հայերի պատրաստած տեսանյութը, որում բացահայտվում է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունն ու ներկայացվում հայկական զինուժի հաջողությունները։
«Այսօր`Հայաստանի ժամանակով 11:00-ին, մի քանի անքուն գիշերներից հետո մեր գործընկերների հետ համատեղ մտանք ադրբեջանական 13 հեռուստաալիքների եթեր, որտեղ մեսիջով դիմեցինք Ադրբեջանի ժողովրդին։ Միայն 10 րոպե հետո նոր ֆայմեցին անջատել վիդեոն»,– գրել է թիմի անդամներից մեկը։
Տեսանյութը նաև տարածված է Youtube–ում։ Մինչ ադրբեջանցիներն ու թուրքերն ակտիվ բողոքում են, արգելափակում տեսանյութը յութուբյան ալիքներից մեկում, այն արագորեն ներբեռնվում և տարածվում է մեկ ուրիշով։
Ադրբեջանական 13 հեռուստաալիքով հայկական տեսանյութ է ցուցադրվել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


