▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանական հեռուստաընկերության եթերում օկսանա ալթունյանն ու ռիմա սարիբեկովան ուրախ են 44-օրյա պատերազմի արդյունքներով»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ և կից գրել․

«Ադրբեջանական հեռուստաընկերության եթերում «հայազգի» օկսանա ալթունյանն ու ռիմա սարիբեկովան ուրախ են 44-օրյա պատերազմի արդյունքներով և Արցախը համարում են ադրբեջանի տարածք:
Ուղղակի պետք է լսել, թե ինչեր են խոսում սրանք, ինչ հրճվանքով են արտահայտվում ադրբեջանական բանակի «հաղթանակների» մասին:
Այսքան կեղտ որտեղից հայտնվեց, ո՞նց կարող է հայի անուն ազգանունով մարդը ուրախանալ հազարավոր հայ երիտասարդ զինվորի մահով, հայրենիքի կորստով»:

Վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Հասարակություն ավելին