▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական կողմը կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս միջպետական ճանապարհի ուղղությամբ

aravot.am-ը գրում է. Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչները հայտնեցին,որ ապրիլի 25-ին ժամը 17.45-ից մինչ այժմ ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղի հենակետերից կրակ է բացել միջպետական ավտոճանապարհի վրա: Ժամը 18. 20-ի դրությամբ գնդակոծությունը շարունակվում է:

Վարորդները միջպետական ճանապարհի սահմանամերձ, վտանգավոր հատվածը անցնում են մեծ արագությամբ, որպեսզի ադրբեջանական գնդակների թիրախ չդառնան: Շատ մեքենաների վարորդներ անվտանգության նկատառումներով Ոսկեպար-Բաղանիս հատվածն անցնում են սահմանագոտին շրջանցող ավտոճանապարհով: 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին