▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի ֆուտբոլիստը լուսանկար է հրապարակել հայազգի ռեպերի հետ

Ադրբեջանցի ֆուտբոլիստ Ռենատ Դադաշովը շարունակում է ընկերություն անել հայազգի ռեպեր Լևոյի հետ:

Դադաշովն Ինստագրամի իր էջի Story բաժնում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է հայ ռեպեր Լևոյի (Լևոն) և Էնոյի հետ:

Լուսանկարն արվել է Գերմանիայի Վիսբադեն քաղաքի վարսավիրանոցներից մեկում:

Նշվում է, որ Ռենատի և Լևոնի ընկերության մասին հայտնի է դարձել դեռ 2018 թվականին, երբ ադրբեջանցի ֆուտբոլիստը հավանել էր Լևոնի ինստագրամյան էջում հրապարակված Նիկոլ Փաշինյանի լուսանկարը:

Այդ ժամանակ ադրբեջանցի ֆուտբոլիստը հայտնել էր, թե հավանումը պատահական է եղել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին