▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի ֆուտբոլիստը ներողություն է խնդրել Փաշինյանին դրած «լայք»-ի համար

Ադրբեջանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Ռենատ Դադաշովը ստիպված է եղել բացատրություն տալ «լայք»-ի համար, որ նա դրել է  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարին: 

Լուսանկարը Instagram-ում տեղադրել է գերմանաբնակ հայ ռեփեր Լեվոն:

 

 

 

Ավելի ուշ Դադաշովը հեռացրել է իր «լայք»-ը ու նման գրառում կատարել.

«Միանգամից ասեմ, որ ես Լեվոյի հետ նույն դպրոցում եմ սովորել ու երբ նա տեղադրել է լուսանկարը, չեմ էլ հասկացել՝ ինչպես արեցի և ինչպես ստացվեց այդ «լայք»-ը: Մեր դպրոցը ինտերնացիոնալ էր, ունեիքն ընդհանուր ընկերներ, Գերմանիայում մենք այլ կերպ ենք մեծացել՝ չբաժանելով իրար ազգությամբ: 

Այդ լուսանկարը մայիսին է տեղադրվել ու միայն այսօր եմ տեսել, որ «լայք» եմ դրել դրան… Պատահական է եղել և պետք չէր, որ այդպես անեի: Գիտեմ հակամարտության մասին և ամեն ինչ լավ հասկանում եմ»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հարցին, թե մտավախություն չունի, որ իր  այդ քայլը կարող է խանգարել ազգային հավաքականում առաջընթացին, ֆուտբոլիստը ասել է, որ շատ ափսոսում է կատարվածի համար:

«Կրկնում եմ, որ պատահական եմ «լայք» դրել այդ լուսանկարին, ինչի համար խիստ ափսոսում են: Բոլորը գիտեն, որ ես այդ մարդը չեմ, ես ադրբեջանցի եմ և հպարտ եմ դրանով»,-ասել է ֆուտբոլիստը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին