▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի հաքերները 56 հայկական կայք են «կոտրել». այդ թվում՝ hhk.am-ը

Այսօր շուրջ 56 հայկական կայքեր հարձակման են ենթարկվել  ադրբեջանցի հաքերների կողմից:  

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ նշված կայքերից իրեն հայտնի են ՀՀԿ-ի պաշտոնական կայքէջը և megapois.am-ը, որոնք, ի դեպ, արդեն վերականգնվել են:

Մեր զրուցակցի խոսքով՝  այսօր լրանում է ադրբեջանական  «Anty-Armenia team»-ի 2 ամյակը, և, հավանաբար, հայկական կայքերի վրա հարձակման առիթը դա է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին