▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցին բեմ դուրս չեկավ հայուհու հետ.Ի՞նչ է սա, եթե ոչ ուղղորդված քաղաքականության արդյունք.Աշոտ Ղուլյան

«30 ամյա հեռավորությունից կատարված ոճիրի անցքերն ուսումնասիրելիս մի պարզ և մարդկային հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող էր նույն ժողովուրդը 3 ամգամ ջարդի ենթարկվել մի քաղաքում, որի հիմնաքարերն իր ձեռքով է դրել: Պատասխանը մեկն է՝ ստեղծագործ և արարող հայը չի սպանել իր մեջ մարդասիրությունը, չի լքել իր ժառանգությունը՝ ամեն անգամ հաղթահարելով իրեն հասցված ցավը: Այն, ինչ տեղի է ունեցել 1990թ. հունվարին Բաքվում հանցագործություն է հարևան պետության իշխանության կողմից: 100-ավոր մարդիկ զոհվել են, 1000-ավորները՝ արտաքսվել: Այն, որ տեղի ունեցածը կոծկվելու էր հարևան պետության իշխանությունների կողմից պարզ էր հենց ամենասկզբից»,- այս մասին այսօր հայտարարեց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ Հայաստանի ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ և ԱՀ Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստին:

Նրա խոսքով՝ հայատյացությունը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականության գերակայություն՝ արտահայտվելով անգամ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի բնագավառներում. «Վերջին օրերին ականատես եղանք դրա հերթական դրսևորմանը, երբ ադրբեջանցի երգիչը հրաժարվեց բեմ դուրս գալ հայ եգչուհու հետ. ինչ է սա, եթե ոչ ուղղորդված և պետականորեն հովանավորվող այլատյաց քաղաքականության արդյունք»,- նշեց նա:

Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության գրեթե 24-ամյա պատմության մեջ այսօրվա նիստը հատուկ է իր նպատակներով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին