Այսօր հրդեհ է բռնկվել Սայաթ-Նովա 21 Ա շենքում։
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնում է․ «Օգոստոսի 8-ին՝ ժամը 18։20-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի ութերորդ հարկում․․․
Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է բնակարանում։ Հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 5 բնակչի։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։19-ին։


