▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցին ցանկանում է դառնալ ՀՀ ԱԺ պատգամավոր. պատասխան Գրիգորի Այվազյանին

Ադրբեջանցի Փիրուզ Իմինօղլու Օսմանովը  մտադիր է թեկնածությունն առաջադրել 2017-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններում:  Տեղեկանում ենք ադրբեջանական haqqin.az-ից:

Ադրբեջանցին իր  այդ ցանկության  մասին գրել է ANS PRESS-ին ուղղված նամակում: Նա նշել է, որ իր այդ որոշումը յուրօրինակ պատասխան է Գրիգորի Այվազյանին, ով ցանկանում է մասնակցել Ադրբեջանի նախագահական ընտրություններին:

Ֆիրուզ Իմինօղլուն նշել է, որ ծնվել է 1981թ-ին Հայաստանի Կալինինոյի շրջանում, իսկ 1988-ի իրադարձություններից հետո հաստատվել է Բաքվում` որպես փախստական: Նա մինչ օրս ՀՀ քաղաքացիություն ունի:  Նամակում նշված է, որ Հայաստանի քաղաքացիությունից չի հրաժավել սեփական կամքով և հիմա իր այս որոշմամբ ցանկանում է պատասխանել Գրիգորի Այվազյանի` Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնկացելու հայտարարությանը:  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին