Սիսիանից զինվորականները հաղորդում են, որ ադրբեջանական ուժերը երեք կիլոմետր առաջ են եկել, մխրճվելով Հայաստանի սահմանները: «Ինչքան ջրի ակունքներ, դիրքեր կան, որոնցից ամբողջ Սիսիանը երևում է, արդեն իրենց ձեռքն են:

Ադրբեջանցիները վերահսկում են բոլոր արոտավայրերը, դաշտերը, ճանապարհը: Ցանկացած պահի կարող են խփել», - Hraparak.am-ին այս մասին ասել է նրանց հետ կապ հաստատած սպան:
ՊՆ հաղորդմամբ՝ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։


