Մեկ ժամ առաջ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների հետ Շուռնուխ գյուղում էին, հիմա արդեն հեռացել են գյուղից:

Այս մասին հայտնում է Lurer.com-ը, ում հետ զրույցում տեղեկացրել է Շուռնուխի գյուղապետը՝ Հակոբ Արշակյանը։
Վերջինս նշել է, որ նրանք եկել էին Շուռնուխ՝ իրենց սահմանի կետերը դնելու.
«Ամբողջ ներքևի թաղամասը GPS-ով ցույց է տալիս, որ իրենցն է: Իրենց սահմանը լինելու է մեր մայրուղին: Մեզ ասացին, որ ամեն ինչ լավ է լինելու, և գյուղը մնալու է մեզ: Մնում է սպասենք, տեսնենք՝ ինչ է լինում. մնո՞ւմ ենք այստեղ, թե՞ մեզ էլ են ժամանակ տալու՝ գյուղը դատարկելու»,- ասել է Շուռնուխի գյուղապետը:
Այն հարցին, թե բնակիչների մոտ արդյոք խուճապ չկար, գյուղապետը պատասխանել է, որ գյուղացիները իրավունք չունեին ադրբեջանցիներին մոտենալու, սակայն գյուղում խուճապ առաջացավ միայն նրանց գնալուց հետո.
«Իրենց գնալուց հետո այստեղ հավաքվեցին գյուղացիները, մարդիկ շատ անհանգստացած են: Նրանց գծած սահմանը շատ մոտ է գտնվում բնակավայրերին, այն անցնում է գյուղի մեջտեղով: Վերևի թաղի բնակչի բոստանի տակը արդեն լինում է ադրբեջանցու սահմանը»,- նշել է Հակոբ Արշակյանը:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


