▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիների և ոչխարների նույնացումը մենք չենք հորինել. Դավիթ Սահակյանց

Ադրբեջանցիների և ոչխարների նույնացումը մենք չենք հորինել. Դավիթ Սահակյանց (ֆոտո)

Armlur.am-ը գրում է.Արդեն մի քանի տարի է` «Killdim փրոդաքշըն»-ը հանրությանը ներկայացնում է անիմացիոն ֆիլմերի շարք` հայ-ադրբեջանական համակամարտության թեմայով (հումորային մուլտֆիլմի վերջին սերիայում, օրինակ, «գործող անձանց» թվում են Բաքու մեկնած լրագրող Սյուզան Ջաղինյանը, Վահան Մարտիրոսյանը-հեղ.): Համացանցում ֆիլմաշարի վերաբերյալ կարծիք հայտնած որոշ օգտատերեր նշել են, որ ադրբեջանցիներին ոչխարների հետ նույնացնելը (անիմացիոն ֆիլմերի շարքում առկա է այդ միտումը-հեղ.) նշանակում է ինչ-որ առումով քամահրել և թերագնահատել հակառակորդին: Կայքը թեմայի շուրջ մեկնաբանություն խնդրեց ֆիլմաշարի հեղինակ Դավիթ Սահակյանցից: 

«Ադրբեջանցիների և ոչխարների նույնացումը մենք չենք հորինել. դա մի քանի տասնյակ տարվա պատմություն ունի: Մենք բացարձակ չենք թերագնահատում հակառակորդին, գիտենք, թե վերջինս առիթից առիթ ինչ դաժանություն կարող է ցուցաբերել. դրան շատ քիչ ազգեր են ընդունակ: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ բոլորս էլ հասկանում ենք` ինչի համար են ստեղծվում այդ ֆիլմերը: Դա քարոզչություն է, որին դիմում է պատերազմական վիճակի մեջ գտնվող ցանկացած երկիր: Մենք հայ զինվորին ոգեշնչելու նպատակ ունենք»,-նշեց մուլտիպլիկատորը: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին