Armtimes.com-ը գրում է. Սյուզան Ջաղինյանը, որը նոյեմբերի 10-ին մեկնել էր Բաքու եւ այնտեղ մասնակցել «Ղարաբաղյան հակամարտություն. կարգավորման հիմնական խոչընդոտներ եւ հեռանկարներ. հայացք Հայաստանից եւ Ադրբեջանից» կոնֆերանսին, ցանկություն է հայտնել մնալ Ադրբեջանում: Ինչպես այսօր տեղեկացրել է Haqqin.az կայքը, Ջաղինյանը դիմել է ՄԱԿ-ի ադրբեջանական ներկայացուցչություն եւ խնդրել իրեն քաղաքական փախստականի կարգավիճակ տրամադրել:
Բացի այդ, Haqqin.az-ը մեծ ոգեւորությամբ տեղեկացրել է, որ Սյուզան Ջաղինյանը կայքում ընդունվել է աշխատանքի՝ որպես Հայաստանին վերաբերող նորությունների թղթակից: Haqqin.az կայքը հրապարակել է ադրբեջանցի լրագրողների հետ նրա աշխատանքային առօրյան ներկայացնող լուսանկար:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում