▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանցիներն արդեն իսկ ծաղրել են Արայիկ Հարությունյանին»

Լրագրող  Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

ԿԱՄ ՀԻՄԱՐ Է , ԿԱՄ՝ ԱԶԳՈՒՐԱՑ
Արցախի նախագահ կոչված Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ, ցավոք, Արցախում գործում է դավաճանական ցանց, որ ադրբեջացիները նույնիսկ գիտեն, թե ինքը երբ է դուրս գալիս իր աշխատասենյակից և ժամանում է խորհրդարան Արցախի ղեկավարին հարիր չէ դավաճանական ցանց գործելու մասին հրապարակային հայտարարությամբ արցախցիների մեջ խուճապ, հուսահատություն սերմանել, եթե իր նպատակն իրականում դա չէ։ Ստացվում է, որ Արայիկ Հարությունյանը կամ հիմար է, կամ՝ ազգուրաց։ Ադրբեջանցիներն արդեն իսկ ծաղրել են Արայիկ Հարությունյանին, ասելով, որ նրան հետևելու համար իրենց դավաճանական ցանց պետք չէ, պարզապես Շուշիի տներից մեկից հեռադիտակով դա կարող են անել։ Արայիկ Հարությունյանը չգիտի՞, որ Ադրբեջանը ֆրանսիացիներից վարձակալած 2 արբանյակ ունի, որոնք տիեզերքից 24 ժամ նկարահանում, լուսանկարում են Արցախի տարածքը»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին