▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը բետոնե արգելապատնեշով փակել է Լաչինի միջանցքը

Թարմացված․ Արցախցի լրագրող Մարատ Եգանյանն էլ կադրեր է ներկայացրել, թե ինչպես են մարդատար ու բեռնատար մեքենաները այսօր հատել ճանապարհը՝ Բերձորի ադրբեջանական անօրեն ՀԱԱ-ում։

Թարմացված․ Ադրբեջանը հանել է Հաքարիի կամրջի բետոնե ցանկապատերը

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է. «Ադրբեջանական կողմը երեկ՝ հունիսի 22-ին դիմել է հերթական սադրանքին ու հանցավոր գործողությանը՝ բետոնե արգելապատնեշով փակելով Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը):
Փաստորեն, ի լրումն ապօրինի անցակետի և զրահամեքենաների միջոցով ճանապարհի արգելափակման՝ Ադրբեջանն այժմ ցուցադրական կերպով փակում է ճանապարհը՝ բացառելով ցանկացած տեղաշարժ, այդ թվում՝ Կարմիր խաչի և խաղաղապահների կողմից:
Այս դեպքը հերթական անգամ ցուցադրում է ադրբեջանական իշխանությունների հանցավոր նպատակները՝ Արցախի ժողովրդին ամբողջապես մեկուսացնել արտաքին աշխարհից և կիրառել բռնաճնշումների բոլոր մեթոդները»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին