ՀԱՊԿ կարծիքով՝ Ադրբեջանը Հայաստանին չի հարվածի․ Բաքուն Երեւանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Համոզված եմ, որ իրադարձությունների նման զարգացում տեղի չի ունենա նախ այն պատճառով, որ Ադրբեջանի իշխանություններն ընդգծեցին, որ իրենք տարածքային պահանջներ չունեն Հայաստանի նկատմամբ։ Եվ երկրորդ, հույս ունեմ, որ այնտեղ բավարար բանականություն և պատասխանատվություն կա», - ասել է Զասը:


