▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը Հայաստանին է արտահանձնել քաղաքացիական երկու անձանց

Ադրբեջանը Հայաստանին է արտահանձնել երկու քաղաքացիական անձանց, որոնք ապօրինաբար հատել էին հայ-ադրբեջանական սահմանը:

Հանձնման արարողությունը կայացել է մարտի 20-ին, ժամը 15-ի սահմաններում Հայաստանի Տավուշի մարզի Կայանավան բնակավայրի շրջանում (ԱՀ Թովուզի շրջանի սահմանին): Քաղաքացիական անձանց արտահանձնումը կայացել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Երեւանի և Բաքվի գրասենյակների ներկայացուցիչների միջնորդությամբ:

Հիշեցնենք, որ վերջին երկու օրում Հայաստանից Ադրբեջանի տարածք են անցել Հայաստանի երկու քաղաքացիներ: Նշվում է, որ մարտի 16-ին Ադրբեջանի Ղազախի շրջանում սահմանը հատել է Հայաստանի Տավուշի մարզի Դովեղ գյուղի բնակիչ, 87-ամյա Դուրմիշ Քառյանը, իսկ հաջորդ օր՝մարտի 17-ին, Այգեհովիտ գյուղի բնակչուհի 48-ամյա Անահիտ Առաքելյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին