Այսօր «Ուժեղ Հայաստանը» քարոզարշավ էր իրականացնում Էջմիածին քաղաքում։ Իրենց ելույթներում կուսակցության անդամները շեշտեցին բոլոր այն կարևոր փոփոխությունները, որոնք լինելու են իրենց՝ իշխանության գալուց հետո։
«Այսօր կարող ենք տեսնել նույնիսկ այն իրականությունը, որ Հայաստանում ռամիլ սաֆարովները կարող են հողեր, անշարժ գույք ձեռք բերել։ Մենք նախաձեռնելու ենք սաֆարովների կանխարգելման մասին օրենք, ըստ որի արգելվելու է Հայաստանում Ադրբեջանի որևէ քաղաքացու կողմից գույքի ձեռքբերումը»,-իր ելույթում ասաց Արամ Վարդևանյանը։
Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն էլ կարևորեց՝ Հայաստանի ղեկավարությունը պետք է դադարի պայքարել Եկեղեցու դեմ։
«Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ կան կարևոր արժեքներ, Հայաստանի հաջորդ ղեկավարությունը հասկանալու է դա։
Էջմիածինը դառնալու է առանձին հոգևոր կենտրոն, նաև Հայաստանի ամենազարգացած տուրիստական կենտրոններից մեկը»։


