▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը կարող է իսլամիստների հաստատման նոր վայր դառնալ ԼՂ հակամարտության սրման դեպքում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից ժամանած լրագրողների հետ զրույցում  հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծում լարվածության սրումը կարող է արմատական իսլամիստների համար «շատ լավ առիթ դառնալ հիմնավորվելու համար, օրինակ՝ Ադրբեջանում»:



Վարչապետի խոսքով՝ Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների պարտությունից հետո իսլամիստները «նոր վայրեր են փնտրում, որտեղ կարող են դրսևորել իրենց»: Ինչպես Փաշինյանն է շեշտել, «Ադրբեջանը շատ հարմար վայր է», որը թույլ կտա գործել Իրանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ»:

 



Այդ պատճառներով՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հաջորդ փուլը, Փաշինյանի կարծիքով, արդեն տեղային բնույթ չի կրի: Նրա խոսքով՝ այս մասին մտորումներ առկա են ոչ միայն Երևանում, այլև Մոսկվայում, Բաքվում և Թեհրանում:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին