▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը փորձում է էլի ինչ-որ բաներ շորթել ու ստանալ Հայաստանից. Զատուլին

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինն այսօր՝ մայիսի 25-ին, տեղի ունեցած առցանց ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը փորձում է էլի ինչ-որ առավելությունների հասնել, ուզում է էլի ինչ-որ բաներ շորթել ու ստանալ, և որ հայ-ադրբեջանական սահմանին ստատուս-քվոն պետք է վերականգնվի:

Ըստ Զատուլինի` Արցախյան 44-օրյա պատերազմում պարտությունից հետո մեծ ջանքեր են պահանջվում ՀՀ զինված ուժերի պաշտպանունակությունը, մարտական ոգին վերականգնելու, ինչպես նաև այն բանի համար, որ ժողովուրդը հավատա, որ պետությունը կարող է սեփական ուժերով պաշտպանվել։

Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հասարակության ներքին պառակտման արդյունք են, սակայն, ըստ պատգամավորի, դա ոչ մի կերպ չի արդարացնում պահը որսացող Ադրբեջանի սադրանքները։

«Ադրբեջանը փորձում է էլի ինչ-որ առավելությունների հասնել, ուզում է էլի ինչ-որ բաներ շորթել ու ստանալ։ Սա բացարձակ թափանցիկ իրավիճակ է, այն պետք է ախտորոշվի: Ստատուս-քվոն պետք է վերականգնվի»,- նշել է Զատուլինը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին