Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՄԱԿ-ում Իրանի դեսպան Սայեդ Իրավանին հայտարարել է, որ եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտեր Իսրայելի ոտնձգությունը Դամասկոսում իրանական դիվանագիտական հաստատությունների նկատմամբ և հետագայում մեղավորներին պատասխանատվության ենթարկեր, գուցե կարիք չլիներ պատժելու այդ ռեժիմին։
Չնայած դրան' Իրանը չի շտապում հարձակվել Իսրայելի վրա։
Թեպետ իրանական ռազմաօդային ուժերը բերվել են բարձր մարտական պատրաստության վիճակի, հրթիռային համալիրները մեկնարկային փուլում են, բայց Իրանը առայժմ փորձում է դիվանագիտական շանտաժի լեզվով խոսել։
Դա, սակայն, չի խանգարում, որ ամերիկյան և թուրքական զինված ուժերը Ադրբեջանի կողմից հարձակման պատրաստություն տեսնեն, իսկ Արցախի հարավային գրավյալ շրջաններում' Ջրականում և Կովսականում Իսրայելի հատուկ ջոկատայինները մարտական վարժանքներ են անում։
Ադրբեջանը ևս զենք է կուտակում Հայաստանի և Իրանի վրա հարձակվելու համար»։
«Ադրբեջանը զենք է կուտակում Հայաստանի և Իրանի վրա հարձակվելու համար»․ Նաիրի Հոխիկյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet