▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանի 5 կետերի ընդունումը՝ հրաժարում է Արցախից». քպ-ական նախկին պատգամավոր

ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/2020/02/week-2/Tatevik_Hayrapetyan.jpg

«Մեր քաղաքական և վերլուծական դաշտում շատ հաճախ Փաշինյան-Ալիև ձեռքբերված պայմանավորվածություններն ու հաջորդող հայտարարությունները մեկնաբանվում են ոչ թե ըստ բովանդակության, այլ ըստ այն քաղաքի աշխարհագրական դիրքի, որտեղ հանդիպել են։ Ես քննադատաբար եմ մոտեցել և՛ Սոչիում սահմանազատման մասին հայտարարությանը, և՛ Բրյուսելում «խաղաղության պայմանագրի» մասին տեքստին։ Արցախի հիմնահարցի «փակման», իսկ իրականում Արցախից հրաժարման մասին ցանկացած պայմանավորվածություն չի բխում մեր պետական ու անվտանգային շահից։

Արտաքին քաղաքականության «դիվերսիֆիկացման» կեղծ քարոզչության ներքո փորձում են կոծկել մեր ձախողումները և Ադրբեջանի կողմից թելադրված կապիտուլյացիոն պայմաններն ընդունելու մասին պարզ իրողությունը։ Ինձ համար Ադրբեջանի 5 կետերի ընդունումը դա հրաժարում է Արցախից, իսկ Արցախից հրաժարումը մեծ վտանգ հայոց պետականության պահպանման համար։ Ուստի՝ երկրորդական է, թե որտեղ ես բանակցում, կարևոր է` ինչ ես բանակցում։ Եթե ուզում ենք խաղաղություն, ապա պետք է սթափ տեսնենք մեր անվտանգային մարտահրավերները և աշխատենք դրանց համարժեք դիմակայելու տեսլականով»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին