▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, որում նա հիշեցրել էր, որ Հայաստանի կառավարությունն սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին. «Հայաստանը պետք է դադարեցնի պատճառաբանություններ հորինելը, որպեսզի չկատարի իր պարտավորությունները՝ Զանգեզուրի միջանցքն ավտոմոբիլային ու երկաթգծային ճանապարհների հետ կապելը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի թվիթերյան էջում։

Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկն էր երեք անցակետ բացել հայ-ադրբեջանական սահմանին՝ Ադրբեջանի մյուս տարածքների և Նախիջևանի միջև կապն ապահովելու համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին