▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների խայտառակ վիճակի մասին ֆիլմերը ցուցադրվել են Լոս Անջելեսում

«Հայրենիք» հայրենակցական խորհրդի (ԱՄՆ) Լոս Անջելեսի գրասենյակում տեղի է ունեցել «Ադրբեջան՝ ժողովուրդների գերեզմանոց», «Միասնություն արյան վրա» և «Ադրբեջանն էթնոնիմի փնտրտուքում» ֆիլմերի ցուցադրությունը: Միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ արևտմյան ափին բնակվող հայորդիներն ու պատմության հեգնանքով Ադրբեջանի կազմում հայտնված անկախության ձգտող ժողովուրդների ներկայացուցիչները՝ ԱՄՆ-ում թալիշական հասարակական կազմակերպության ղեկավար Էլմար ՈՒդինովի և ավարական կազմակերպության համակարգող Ռաշադ Էլչինովի գլխավորությամբ:

Նշենք, որ ցուցադրված ֆիլմերը նկարահանվել են 2013 թվականի ընթացքում «Արցախում Սուվորովի և Մադատովի ռազմական ուսումնարան» ծրագրի իրականացման կոմիտեի պատվերով: Ցուցադրության մասնակիցները բարձր են գնահատել նմանատիպ ֆիլմերի ստեղծումը՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից սանձազերծած միջազգային ապատեղեկատվությանը հակազդելու նպատակով:

«Հայրենիք» հայրենակցական խորհուրդն հանձն է առել կազմակերպել ֆիլմերի ցուցադրությունները նաև ԱՄՆ այլ քաղաքներում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին