▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանի բանակը շարունակում է նախահարձակ գործողություններ իրականացնել». Վահրամ Պողոսյան

«Ադրբեջանի բանակը շարունակում է նախահարձակ գործողություններ իրականացնել, որին համաչափ պատասախան է տալիս Պաշտպանության բանակը»,- «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտնեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Նա նշեց, որ մարտերը ծանր են, բայց Պաշտպանության բանակը կարողանում է համարժեք գործողություններ իրականացնել:

Հարցին, թե կա՞ նախնական հաշվարկ, թե որքան գումար է անհրաժեշտ Արցախի նյութական կորուստները փոխհատուցելու համար, Պողոսյանն ասաց. «Այսօր մենք նման հաշվարկներ չենք իրականացնում, որովհետև պատերազմը դեռևս չի ավարտվել և հակառակորդը շարունակում է հրետանակոծել Արցախի խաղաղ բնակավայրերը և, ցավոք սրտի, յուրաքանչյուր հարվածից հետո միշտ ավելանում է վնասների չափը: Երբ ավարտվի պատերազմը, կստեղծվի վնասները գնահատող հանձնաժողով, այդ հաշվարկները կարվեն և անպայման հանրությանը տեղյակ կպահվի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին