▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանի համար այս տարածաշրջանում բարենպաստ դաշտ ձևավորել են Հայաստանի ներկայիս իշխանությունները»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը «Անվտանգային մարտահրավերներ» թեմայով քննարկման ժամանակ անդրադարձել է ՀՀ ներկայիս իշխանության վարած արտաքին քաղաքականությանը․ «Ադրբեջանի համար այս տարածաշրջանում բարենպաստ դաշտ ձևավորել են ՀՀ ներկայիս իշխանությունները, ուստի այս պայմաններում Ադրբեջանը գործում է այնպես, ինչպես վերջին 2-3 տասնամյակում դրա հնարավորությունը չի ունեցել։ 2018 թվականից սկսած՝ ոչինչ չի արվել Ադրբեջանի գործողությունները կանխելու կամ զսպելու ուղղությամբ։ Ուղղակի մեկ բան կասեմ՝ տեսեք, թե ովքեր են ռազմաքաղաքական ղեկավարությունը կազմում, ովքեր են գլխավոր գործող անձինք՝ գերագույն գլխավոր հրամանատարով, վերջացրած հիմնական գործող անձանցով, և, բնականաբար, արդեն բոլորի համար պարզ կլինի, որ եթե նույնիսկ մեծ ցանկություն ու կամք էլ այս պահին առաջանա, ապա այս մարդիկ չունեն պոտենցիալ, չունեն պատկերացում՝ այս իրավիճակում մեզ համար գոնե համեմատական առումով բարենպաստ սցենարային զարգացմամբ շարժվելու», նշել է Աբրահամյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին