▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի համար ՀՀ ու Արցախի գրեթե յուրաքանչյուր բնակիչ այն նույն «մեղադրանքի» կրողն է

«Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պարզ է չէ՞, որ Ադրբեջանի համար Հայաստանի ու Արցախի գրեթե յուրաքանչյուր բնակիչ այն նույն «մեղադրանքի» կրողն է ու «ձերբակալման» ենթակա անձը, ինչ երեկ Հակարիի կամրջից առևանգված 68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանը:

Այս դեպքում առևանգել են անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենայով բուժման համար Հայաստան տեղափոխվող մարդու: Հենց սրանք են «ադրբեջանական տարածքների» ու հետևաբար` նրանց իրավազորության ճանաչման «բարիքները»:

Այսքան զգուշացնում էինք այս փորձանքների մասին բացառապես փաստերով: Ինչպե՞ս են մեզանից յուրաքանչյուրը, մեր ընտանիքները պաշտպանվելու այս փորձանքներից ու այս հանցանքներից: Բա ու՞ր են մեդիատեռորի մեջ մեղադրողներն ու կեղծ խաղաղասերները, հանուն պաշտոնի Ադրբեջանի խախտումները թաղցնողները. բան չկա՞ ասելու այս իրավիճակներում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին