«Լույս էիր, անմեղ ու խելացի։ Հրեշտակ դարձար, մեր` բոլորի կողմից շատ սիրված Վռամիկ ջան։ Անսահման վիշտ ու ցավ ենք ապրում քեզ համար։
Համբերություն ծնողներին, հարազատներին և Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցի ողջ անձնակազմին», - Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցի ֆեյսբուքյան էջում ցավակցել են սանի ընտանիքին։
Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր․ «Գյումրիի «Սև բերդ» ամրոցի տարածքում տեղի ունեցած ողբերգական պատահարի հետևանքով մահացել է 12-ամյա Վ. Ա.-ն։ Նախնական տվյալներով՝ երեխան հեծանիվ վարելիս կորցրել է կառավարումն ու հավասարակշռությունը, ինչի հետևանքով բախվել է պատին։
Դեպքից հետո նա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը․ ստացած վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին։
Մահացած տղան Ախուրյան խոշորացված համայնքի բնակիչ էր, ընտանիքի կրտսեր որդին և սովորում էր Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցում»։


