▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) բնակվող 10 հայեր տեղափոխվել են ՀՀ». Արսեն Թորոսյան

Թարմացում․ Արսեն Թորոսյանը չպատասխանեց՝ ինչպես եղավ, որ 11 մարդ միանգամից Հայաստան վերադառնալու դիմում գրեց   

Լրագրողների հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը այսօր Արցախից Հայաստան վերադարձածներին առնչվող հարցին պատասխանելով պարզապես նշեց, որ  պատրաստվում են զբաղվել նրանց հարցերով այնպես, ինչպես մինչ այս զբաղվել են մնացած 100000–ից ավել մեր հայրենակիցների հարցերով։

Կարծում եմ, որ եթե մեր քաղաքացիները և նաև մեր հայրենակիցները ցանկություն ունեն վերադառնալ և գալ Հայաստանի Հանրապետությունում ապրելու, էդ ամեն ինչը պետք է բավարարել, մնացածը կարևոր չի։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տեղեկացնում եմ, որ Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի և Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»։

***

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Բժիշկներից կազմված մեր բրիգադը, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել է Լեռնային Ղարաբաղից այսօր Հայաստան տեղափոխվող մեր 11 հայրենակիցներին դիմավորելու:
Այս պահին բոլորն անցել են բուժզննում, նրանցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն` լրացուցիչ հետազոտության:
Մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է»:

Հավելենք նաև, որ Արսեն Թորոսյանի գրառման առիթով՝ փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ղարաբաղը Ադրբեջան չէ, իսկ Արցախից հեռացողը ոչ թե տեղափոխվող է, այլ բռնի կերպով հայրենազրկված անձ։
Մենք դուրս ենք եկել Արցախից ոչ թե ցանկությամբ, այլ լռության, սովի ու վախի միջով։
Թողել ենք մեր տները ոչ թե ընտրությամբ՝ այլ, որովհետև կանգնեցրել եք սպանդի առջև և այլ ելք չեք թողել։
Մենք թողել ենք ոչ թե պատերը, այլ հիշողությունները։
Ոչ թե հողը, այլ մանկությունը։
Ոչ թե հասցեն, այլ ինքնությունը։
Ղարաբաղը Ադրբեջան չէ։
Եվ որքան էլ փորձեք դա այլ կերպ ձևակերպել,
Արցախը մեր սրտերում միշտ կմնա հայրենիք»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին