▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի հիմնական խնդիրը, որը նրա համար կարող է ծանր հետևանքներ ունենալ

 

Մերձավոր Արևելքում կա ճամբարների բաժանման հետևյալ տրամաբանությունը` շիաներն ընդդեմ սունիները: Զուգահեռաբար ուրվագծվում է մյուս բաժանումը` թյուրքական աշխարհ և մյուսները:
Այս երկու բաժանումների հատույթում կան երկու ժողովուրդներ, որոնց դժվար ընտրության առաջ են հայտնվել: Դրանք ադրբեջանցիներն են և քրդերը:
Քրդերը հիմնականում սունիներ են, սակայն նրանց շահերը հակասում են մնացած սունիների շահերին: Մյուս կողմից իրենք խորթ են նաև արաբական և թյուրքական "աշխարհների" համար: Քրդերը դուրս են մնում այդ հատույթներից, ինչը իրենց և թույլ, և ուժեղ կողմն է: Թույլ կողմն է, որովհետև իսլամական աշխարհում դաշնակիցներ չունեն, ուժեղ կողմն է, որովհետև հենց այդ պատճառով վստահելի են Արևմուտքի և Իսրաելի համար. կարող են դառնալ հուսալի դաշնակից:
Մյուս ժողովուրդը, որը երկընտրանքի առաջ է կանգնած` ադրբեջանցիներն են: Մի կողմից հիմնականում շիաներ են և պետք է լինեին Իրանի ճամբարում, սակայն նրանց շահերը ճիշտ հակառակն են: Մյուս կողմից էլ թյուրքական ժողովուրդ են, սակայն սունի չեն և կրոնական գործոնի ուժեղացման դեպքում խնդիրների առաջ են հայտնվելու: Իսկ ամենավատ տարբերակն աայն է, որ այդ խնդիրներն առաջանալու են ոչ թե արտաքին ոլորտում, այլ ներքին, որը կարող է քաղաքացիական առճակատման պատճառ հանդիսանալ: Առաջին ծիծեռնակներն արդեն երևացել են Նարդարանի և Լենքորանի դեպքերում:

Ստեփան Դանիելյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին