Ադրբեջանի իշխանությունները մտադիր են պաշտոնյաներին հեծանիվ նստեցնել:
haqqin.az-ը գրում է, որ այս տարվա օգոստոսին երկրի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիսավոր կերպով Իսմաիլլի քաղաքում բացել էր İsma Bikes հեծանիվների գործարանը, որի նախագծային հզորությունը կազմում է տարեկան 30 հազար հեծանիվ:
«Թվում է, թե բոլոր գերատեսչությունները, որոնք կապ ունեն այդ հասարակ փոխադրամիջոցի արտադրության եւ դրա իրացման հետ, պետք է հասկանային նախագահի ուղերձի իմաստը, որը կայանում է նրանում, որ հեծանիվը, որը էկոլոգիապես մաքուր տրանսպորտ է, խցանումներ չի առաջացնում, այն նպաստում է մարդկանց ֆիզիկական զարգացմանը, պետք է երկրին: Բայց, կարծես թե պաշտոնյաներն այդ ուղերձին մատների արանքով են նայել:
Համենայն դեպս, «Ազերավտոյլը», որը պատասխանատու է երկրի ճանապարհների բարեկարգ վիճակի համար, անհրաժեշտ չի համարել ինչ-որ բան ձեռնարկել նախագահի նախաձեռնությունն իրականացնելու համար: Իսկ ինչի՞ համար են տասնյակ հազարավոր հեծանիվները, եթե դրանց համար չկան ճանապարհներ եւ համապատասխան ենթակառուցվածքներ»,- ասված է հոդվածում: