Ազատամարտիկներ. «Ադրբեջանի նախագահը Ալիեւը չի, «Բրիթիշ պետրոլիումն է»
Հետախույզ, ազատամարտիկ Վովա Վարդանովը եւ նրա մարտական ընկերները՝ Արտակ Բագրատյանն ու Վարդան Ենոքյանը միակարծիք են, որ լայնամասշտաբ պատերազմական գործողությունների հավանականությունը շատ փոքր է: Ընդ որում՝ պատճառները բազմաթիվ են: «Մարտում հաղթում է ոչ թե զենքը, այլ զինվորը»,-ասում է Վարդան Ենոքյանը եւ նշում, որ մեր զինվորների ոգին միշտ անհամեմատ ավելի բարձր է եղել, մարտականորեն ավելի պատրաստված են եղել, քան հակառակորդը: «Կարեւոր չէ, թե ինչ տեխնիկայով են նրանք զինված, կարեւորը մարդիկ են»: Իր հերթին Վովա Վարդանովը նկատում է, որ Ալիեւին ամենեւին ձեռքի չի տալիս պատերազմը, որովհետեւ նա այդ դեպքում կկորցնի իր միլիարդները: «Ու մի մոռացեք, թե ո՞վ է Ադրբեջանի նախագահը: Ալիեւը չի, «Բրիթիշ պետրոլիումն» է, որը երբեք թույլ չի տա, որ ինչ-որ Ալիեւ իր ներդրումները փչացնի»:
aravot.am-ը գրում է. Հետախույզ, ազատամարտիկ Վովա Վարդանովը եւ նրա մարտական ընկերները՝ Արտակ Բագրատյանն ու Վարդան Ենոքյանը միակարծիք են, որ լայնամասշտաբ պատերազմական գործողությունների հավանականությունը շատ փոքր է: Ընդ որում՝ պատճառները բազմաթիվ են: «Մարտում հաղթում է ոչ թե զենքը, այլ զինվորը»,-ասում է Վարդան Ենոքյանը եւ նշում, որ մեր զինվորների ոգին միշտ անհամեմատ ավելի բարձր է եղել, մարտականորեն ավելի պատրաստված են եղել, քան հակառակորդը: «Կարեւոր չէ, թե ինչ տեխնիկայով են նրանք զինված, կարեւորը մարդիկ են»: Իր հերթին Վովա Վարդանովը նկատում է, որ Ալիեւին ամենեւին ձեռքի չի տալիս պատերազմը, որովհետեւ նա այդ դեպքում կկորցնի իր միլիարդները: «Ու մի մոռացեք, թե ո՞վ է Ադրբեջանի նախագահը: Ալիեւը չի, «Բրիթիշ պետրոլիումն» է, որը երբեք թույլ չի տա, որ ինչ-որ Ալիեւ իր ներդրումները փչացնի»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում