Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր՝ մայիսի 8-ին, տարածել է հայտարարություն, ըստ որի միջազգային կազմակերպություններից պահանջում է, որ նրանք ճնշումներ գործադրեն Հայաստանի վրա, որպեսզի Հայաստանը խաղաղ ճանապարհով «հանձնի» Արցախը: Ադրբեջանի ԱԳՆ-ն միտումնավոր այս հայտարարությունը տարածում է հենց Շուշիի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ:
Ադրբեջանն այս քայլով փորձում է իրեն, որպես խաղաղարար պետություն ներկայացնի, ով իբր չի ցանկանում պատերազմ: Սակայն ընդամենը մեկ օր առաջ՝ մայիսի 7-ին, երեկոյան նույն այս պետության ՊՆ-ի ահաբեկիչները գնդակոծում էին Բաղանիս գյուղը, այդ կերպ փորձում էր սադրելով հայկական բանակի զինվորներին, որոնց կողմից հաշված րոպեների ընթացքում պատասխան ստանալուց հետո կրակոցները դադարել էին: