1in.am-ի տեսանյութում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ միայն հիմա որոշվեց բարձրաձայնել այն մասին, որ «Իսկանդեր» հրթիռային համակարգերը ամիսներ ի վեր Հայաստանում էին և ցույց տալ` ի սարսափ մեր թշնամիների, ասում է. «Մենք մեր զինանոցում օպերատիվ մարտավարական հրթիռներ ունենալու առումով հնաբնականեր ենք: Բանակի ստեղծման առաջին իսկ օրվանից ունեցել ենք հին սերնդի օպերատիվ մարտավարական հրթիռներ, որոնք ցուցադրել ենք 2011-ի զորահանդեսին: Մեզ համար չկան Ադրբեջանի տարածքում անհասանելի թիրախներ»: