▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մհեր Գրիգորյանը 2025թ. ստացել 38,5 միլիոն դրամից ավելի եկամուտ, կինն էլ, ինքն էլ նշել են 500.000 դոլար ավանդի մասին. հայտարարագրերի մանրամասները

168.am-ը գրում է․ «Վերջերս Հանրապետության օրվա առթիվ, ի թիվս այլ պաշտոնյաների՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով է պարգևատրվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ի դեպ, տասը տարի առաջ՝ 2016թ., ԼՂՀ նախագահի հրամանագրով տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար Մհեր Գրիգորյանը պարգևատրվել էր «Անանիա Շիրակացի» մեդալով։ Արցախը չկա, բայց Մհեր Գրիգորյանը կա ու շարունակում է մաս կազմել այն իշխանության, որը, փաստացի, Արցախի հարցը փակված է համարում։

«Հանրապետության տոնի առթիվ, հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, երկարամյա անխոնջ գործունեության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Հերբերտի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»,- նշվել էր վերջերս ստացած շքանշանի հրամանագրում։

Ակնառու ծառայությունները, որոնք նա մատուցել է հայրենիքին, չափելի չեն, բայց չափելի է պաշտոնյայի հայտարարագիրը, որին էլ այսօր կանդրադառնանք։

Այսպես, 2018 թվականի մայիսից փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Մհեր Գրիգորյանը մայիսի 26-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի հայտարարագիրը, ըստ որի՝ նա տարին սկսել ու ավարտել է համատեղ սեփականություն հանդիսացող 5 անշարժ գույքով՝ 2 ավտոտնակ, հողամաս, անհատական բնակելի տուն, բնակարան, որոնք ձեռք է բերել 2007 թվականից 2015 թվականն ընկած ժամանակահատվածում։

Պաշտոնյայի՝ բանկային հաշիվների մնացորդները տարվա ընթացքում գրեթե կրկնապատկվել են․ տարեսկզբի 7,088,537.6 դրամի փոխարեն՝ տարեվերջին կազմելով 13,040,358.5 դրամ, կանխիկ միջոցները տարվա ընթացքում կազմել են 50 միլիոն դրամ, իսկ բանկային ավանդի չափ է նշվել 500 հազար դոլարը։

Մհեր Գրիգորյանի՝ հաշվետու տարվա՝ 38 միլիոն 524,772.69 դրամ եկամուտը գոյացել է վարչապետի աշխատակազմից ստացած 32,089,630 դրամ աշխատավարձից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից, Արդշինբանկ ԲԲԸ-ից ստացած 188,247.9 դրամ այլ եկամուտներից, նույն բանկից ստացած 16,816.78 դոլար և 41,334.8 դրամ տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսից և այլ հատուցումից։ Հիշեցնենք՝ Մհեր Գրիգորյանը 2011-2018թթ. զբաղեցրել է Արդշինբանկի վարչության նախագահի պաշտոնը

Պաշտոնյայի կինը՝ Աննա Գրիգորյանը, իր հայտարարագրում դարձյալ նշել է 5 անշարժ գույքի մասին, որոնցից 3-ը տնօրինում է համատեղությամբ, 2-ը՝ միանձնյա։ Ըստ հայտարարագրի՝ 4 գույք՝ 2 բնականրան և 2 ավտոտնակ, հայտարարատուն ձեռք է բերել 2007-2011 թվականներին, իսկ Աջափնյակի անհատական բնակելի տունը նա գնել է 2023 թվականին և տնօրինում է միանձնյա։

Մհեր Գրիգորյանի կինը ևս հայտարարագրել է 500.000 ԱՄՆ դոլար բանկային ավանդ, իսկ մի քանի բանկային հաշիվների մնացորդները տարեսկզբին կազմել են՝ 22,864.41 դոլար, 13,986,813 դրամ , 2.74 եվրո, տարեվերջին՝ 10,000.6 դոլար, 1,011,521.1 դրամ և 3.26 եվրո։

Աննա Գրիգորյանի՝ հաշվետու տարվա՝ 2025 թվականի տարեկան եկամուտները կազմել են 6,186,388.86 դրամ, որոնք գոյացել են Արդշինբանկ ԲԲԸ-ից ստացած 16,816.78 դոլարը՝ իբրև տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը։

Պաշտոնյայի կինը տարվա ընթացքում 18 միլիոն 642,058 դրամ էլ ուղղել է անշարժ գույքի վերանորոգման ծախսերին»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին