▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է սպանվել

 

Ադրբեջանի բանակի սպանված զինծառայող Սուլեյմանով Սուլեյման Էլչին օղլուն (Süleymanov Suleyman Elçin oğlu)

 

 

 

 

 

 

RAZM.info-ի փոխանցմամբ, մարտի 2-ին ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվական կայքը հայտնել է, որ Ադրբեջանի Բեյլագան-Աղջաբեդի (Մարտունի-Հադրութ) ուղղությամբ տեղակայված դիրքերում սպանվել է զինծառայող Սուլեյմանով Սուլեյման Էլչին օղլուն (Süleymanov Suleyman Elçin oğlu):   Զինծառայողի մահվան փաստը հաստատել է նաև նրա գյուղապետը։

Սուլեյման Սուլեյմանովը ծնունդով Ադրբեջանի Ղազախի շրջանի Դաշ Սալահլը գյուղից էր, 19 տարեկան։ Ադրբեջանական կոմղի պնդմամբ՝ զինծառայողը սպանվել է հայկակն կողմի կրակոցից։

Դատելով հրապարակված տեղեկություններից՝ միջադեպը գրանցվել է այսօր՝ մարտի 2-ին։ Ադրբեջանի ՊՆ-ն դեռևս որևէ տեղեկություն չի տարածել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին