▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանին այնպիսի հարված կհասցնենք, որ երբեք ուշքի չի գա.Արա Պապյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Արա Պապյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի «Ադրբեջանը նախապատրաստվում  պատերազմի Հայաստանի դեմ» հայտարարության մասին` ասել է, որ Աբիևի վերջին հայտարարությունը նոր երևույթ չէ, քանի որ այն մշտապես եղել է և կրկնվում են, իսկ դա արվում է ոչ թե ՊՆ-ի, այլ Ադրբեջանի նախագահի մակարդակով:

«Արևմուտքը  շահագրգռված  չէ, որ  տարածաշրջանում պատերազմի  լինի: Կարծում եմ` մեզ համար ամենավտանգավոր շրջանը 2014թ. է: Երբ Բրիթիշ Պետրոլիումը  նոր գազամուղի առկայության համար մեծ ներդրումներ անի, ապա  Ադրբեջանը պատերազմ կհայտարարի մինչև դրա կառուցումը»,-նշել է Ա.Պապյանը` հավելելով. «Մենք պատերազմում չենք պարտվի: Մեր բանակի պրոֆեսիոնալիզմը և առկա զինատեսակները հնարավորություն են տալիս, որ Ադրբեջանին այնպիսի հարված հասցնենք, որ նա երբեք ուշքի չգա: Ադրբեջանը  ռազմաքաղաքալան գերակշռություն չի ունենա մեր նկատմամբ, բայց դա ծանր կազդի մեր տարածաշրջանի վրա»:

Բանախոսի կարծիքով խնդիրն ու մրցակցությունը զենքերի մեջ չէ, առաջին խնդիրը պետք է լինի տնտեսական աճ ապահովել, իսկ դա կարող է անել միայն Արևմուտքը, որը շատ փող ունի :

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին