Բոլորիս ուշադրությունը սևեռված է Սիրիայի, Ուկրաինայի քաղաքացիական պատերազմների վրա, մաքսիմում նաև Իրաքի: Մեր քթի տակ կարծես նոր քաղաքացիական պատերազմ է նշմարվում:
Սիրիայում և Ուկրաինայում ինչպես հիշում ենք, ամեն ինչ սկսվեց խաղաղ հանրահավաքներից՝սկսզբում լիբերալները մարդկանց առաջնորդեցին հանրահավաքների, հետո իշխանությունների հետ բախումներ, հետո զինված ընդհարումներ, որի ժամանակ երևան եկան արմատականները՝ Սիրիայում իսլամիստները, Ուկրաինայում՝ազգայնամոլները,ահա այդտեղից սկսվեց պատերազմը:
Ադրբեջանի մասին վաղուց էր խոսվում, որ չկա քաղաքական-աշխարհիկ ընդիմություն.ալիևյան կլանը գրեթե արմատախիլ է արել, բայց փոխարենը կա օրեցօր ճյուղավորվող իսլամական ծայրահեղական հոսանքներին հարող ընդհատակյա և բացեիբաց գործող ընդիմություն: Ասածս այն է, որ Ադրբեջանում բազմահազարանոց լիբերալ ցույցերն են սկսել, որի նպատակն ալիևյան կլանի իշխանությունից հեռացնելն է, սպասենք այն փուլին, երբ զանգվածներին կառաջնորդեն իսլամիստները և մեր շատ չսիրելի հարևանը կզգա քաղաքացիական պատերազմի քաղցրությունը: Աստված ձայնս լսի: