▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում դադարեցվել է ТНТ հեռուստաալիքի հեռարձակումը` Հայոց ցեղասպանության մասին տեսանյութերի ցուցադրման պատճառով

Ադրբեջանի որոշ կաբելային հեռուստատեսության օպերատորներ դադարեցրել են  ռուսական ТНТ և ТНТ 4 հեռուստաալիքների վերահեռարձակումը:  Այդ մասին հայտնում է haqqin.az կայքը:

Մասնավորապես ալիքները դադարել են հասանելի լինել Բաքվի կաբելային ամենատարածված օպերատորներից մեկի՝ KATV 1-ի բաժանորդներին ТНТ –ն և ТНТ 4-ը հասանելի կլինեն միայն ապրիլի 25-ից հետո: Իսկ մինչ այդ դրանց փոխարեն հեռարձակվում  են թուրքական ալիքներ:

Ընկերությունում հայտնել են, որ ալիքներն անջատվել են այն պատճառով, որ դրանք Հայոց ցեղասպանության մասին տեսանյութեր են ցուցադրում: 

ТНТ –ն և ТНТ 4-ը մտնում են «Գազպրոմ մեդիա» հոլդինգի «Գազպրոմ-մեդիա ժամանցային հեռուստատեսություն» խմբի մեջ, որի գլխավոր տնօրենը Արթուր Ջանիբեկյանն է:

Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլին էլ Ադրբեջանում  կասեցվել էր  ТНТ  հեռուստաալիքի  հեռարձակումը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին