Ադրբեջանական դիվերսանտների կողմից ` ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի խախտումը և ականապատումը կրկին անգամ ցույց է տալիս, որ պաշտոնական Բաքուն խախտում է ոչ միայն երկկողմ, եռակողմ պայմանավորվածությունները, այլ նաև` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի, այլ միջազգային կազմակերպությունների առջև ստանձնած արտավորությունները, ինչպես նաև` ի չիք դարձնում ԱՄՆ, մի քանի այլ երկրների մասնակցությամբ և ֆինանսավորմամբ` ականազերծմանն ուղված բոլոր ծրագրերը...Նման պահելաձևը վկայում է, որ Ադրբեջանում սկսում է հասունանալ խորը քաղաքական ճգնաժամ, որի հետևանքների ականատեսը կլինենք մոտակա ժամանակներում. գործող վարչակարգը փորձում է "վա բանկ' խաղալ` մարտահրավերներ նետելով ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև` Արևմուտքին...
Եթե Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության չտրամադրումը կարող է դեռևս մարսվել Մոսկվայի կողմից, ապա նոր հայտարարությունները` ԵՏՄ-ի վերաբերյալ` ոչ: Բացի այդ` նոր թափ են հավաքում բանտերում կտտնաքների, իրավապաշտպանների նկատմամբ բռնությունների դեպքերի շուրջ զարգացումները, կրկին անգամ Արևմուտքոից "հաթաթաներ" են հնչում Բաքվի հասցեին.. Սակայն դեռ պարզ չէ, թե որը որի պատճառահետևանքային կապն է` Բաքում փորձում են նման քննադատությամբ հեռացնել Մոսկվայից, թե իրոք իրավիճակը երկրում այնքան բարդ է դարձել, որ Արևմուտքում էլ չեն ցանկանում լռել..
Պարզ է մնում, որ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ դեռ ինքնիշխան պետություն է`, թերևս ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում իր քաղաքացիների անիմաստ զոհերի հաշվին