▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 30.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանում զորավարժություններ են, իսկ ՀՀ կառավարիչները հեծանվավազքում նոր «բարձունքներ» են նվաճում»․ Տիգրան Աբրահամյան

Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առաջնագծում հրադադարի խախտումներ հրահրելուն զուգահեռ Ադրբեջանը ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ է իրականացնում:
Ուշագրավ է, որ սցենարային մասն այդ զորավարժությունների ենթադրում է մարտական դիրքերի գրավում, ապա բնակավայրում հատուկ օպերացիայի իրականացում:
Ադրբեջանը ռազմական բաղադրիչից զատ մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանի դեմ գործելու քաղաքական, հոգեբանական և քարոզչական ասպեկտներին, որի նպատակը հավաքական առումով` մեր երկրի դեմ ճնշման մեծացումն է:
ՀՀ կառավարիչներն այդ ընթացքում հեծանվավազքում նոր «բարձունքներ» են նվաճում, ամուր «պաշտպանություն» ապահովում ընդդիմության դեմ քարոզչական մարտերում, ձեռքի հետ էլ «առաջխաղացում» ապահովում քաղաքական ընդդիմախոսների դեմ կեղծ քաղաքական հետապնդումների հարցում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին