▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք խոհարարը Ռուբեն Ռուբինյանին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու

«Առավոտ»-ը գրում է․ ՀՀ Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանի անդրադարձը թուրքական քաբաբին մեծ արձագանք է գտել Թուրքիայի արևելյան հատվածում գտվող Ադանա քաղաքում։ Ադանացի խոհարար Ուղուր Այդընը, արձագանքելով հայ քաղաքական գործչի հայտարարությանը, Ռուբինյանին և ողջ հայ ժողովրդին հրավիրել է Ադանա։

«Եթե բոլորը նստեն ու քաբաբ ուտեն, խաղաղություն կհաստատվի և ամեն հարց ինչ կլուծվի։ Մենք սիրում ենք մեր հարևաններին և պատրաստ ենք պատշաճ հյուրասիրել նրանց։ Թող գան, և մենք այստեղ մի քաբաբով վերջ կդնենք լարվածությանը»,- նշել է թուրք խոհարարը։

Տեղի բնակիչներից մեկը նույնպես անդրադարձել է թեմային և նշել, որ Ռուբինյանը քաբաբը համտեսել է Ստամբուլում, սակայն իսկական համն ու թուրքական հյուրասիրությունը զգալու համար պետք է այցելել հենց Ադանա։

Վերջինս թե ՀՀ ԱԺ նախագահին և թե Հայաստանի ժողովրդին հրավիրել է Ադանա:


 

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին