▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում խոսում են, որ տոպրակի մեջ հայերը կդնեն Զանգեզուրը և կփոխանցեն իրենց. կործանման եզրին ենք, խելքի եկեք

Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում  է կատարել․

«Ադրբեջանի հեռուստատեսությունով արդեն խոսում են նրա մասսին, որ մի տոպրակի մեջ էլ հայերը կդնեն Զանգեզուրը և կփոխանցեն Ադրբեջանին: Ես մի բան չեմ հասկանում:

Դուք մտածում եք, որ մենք երբ գոռում, ճվում ենք' մարդիկ զարթնեք, Սյունիքն էլ ա վտանգված, դրանք մեր ֆանտազիաներն են, ուռճացնում ենք, որովհետև չար ենք .. Անպայման պիտի ձեզ բաց տեքստով ասի' Զանգեզուրը Ադրբեջան է և վերջ, որ դուք հավատաք ?

Երևանում ապրողներին էլ կարող եմ տխրեցնել:

Մի մտածեք, որ Սյունիքով կավարտվի: Մյուսը լինելու է Արևմտյան Ադրբեջանի մայրաքաղաք Իրեվանը:

Հ.Գ. Մի բան էլ ասեմ, որ հստակ ֆիքսեք:

Մինչև հիմա, ադրբեջանցիք ինչ ասել, արել են, թեկուզ և դավաճանության շնորհիվ: Դա Արծրուն Հովհաննիսյանի ստերը չեն, որ կասկածեք: Մեր պետությունը կործանման եզրին ա: Խելքի եկեք»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին