«Բազմիցս հայտարարել ենք, որ շահագրգռված ենք սահմանագծման և սահմանազատման գործընթացով»,- այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«ՀՀ վարչապետը, ՌԴ նախագահը և Ադրբեջանի նախագահը Սոչիում մասնավորապես պայմանավորվել են, որ կողմերը քայլեր կձեռնարկեն տարածաշրջանում անվտանգության կայունության մակարդակի բարձրացման ուղղությամբ և գործը կտանեն, կհանգեցնեն սահմանազատման հանձնաժողովի ստեղծմանը»,- նշեց նախարարը։
«Մենք հարյուր տոկոսով հավատարիմ ենք այս հայտարարությանը, պարտավորությանը, որն ստանձնել ենք, այժմ ադրբեջանական, ռուսական կողմերի հետ քննարկում ենք այն միջոցները, որոնք մեր կարծիքով անվտանգության և կայունության մեխանիզմներ կստեղծեն սահմանագծին»,- ասաց Միրզոյանը։
Նախարարը նշեց, որ տարբեր առաջարկներ են ներկայացրել։
«Բանակցային գործընթաց է սա։ Կոնկրետ այդ առաջարկների վերաբերյալ բացասական արձագանք է եղել Բաքվից, բայց շարունակական պրոցես է, էնպես չի, որ մենք մի անգամ առաջարկեցինք՝ իրենք մերժեցին․․․ եղել են նաև առաջարկներ, որոնք մեզ համար են անընդունելի եղել»,- հավելեց Միրզոյանը։
Դիտեք նաև՝