▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԳՆ-ն հիշեցնում է ՌԴ-ից Հայաստան վերադառնալու ճանապարհների մասին և հորդորում է հետևել ցուցումներին

«Վերստին հիշեցնում ենք, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար մեր քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից, որը փակ է մարտի 18-ից: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնափոխադրումների համար»:

Այս մասին ասված է ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ, որտեղ նաեւ նշվում է.

«Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում տարբեր երկրների կողմից կիրառվող սահմանափակումների և արտերկրում գտնվող մեր քաղաքացիների տեղաշարժերի հնարավորությունների մասին տեղեկատվության համար խնդրում ենք բացառապես օգտվել պարետատան, Արտաքին գործերի նախարարության և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տրամադրվող հաղորդագրություններից»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին