▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԳն-ում կորոնավիրուսի դեպք է գրանցվել. խոսնակ

Արտաքին գործերի նախարարությունում կորոնավիրուսի դեպք է գրանցվել:

Տեղեկատվությունը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Երեկ, ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ԱԳՆ-ում իրականացված նմուշառումների արդյունքներով հաստատվել է կորոնավիրուսով վարակման մեկ դեպք: Մնացած շուրջ երեք տասնյակ նմուշառումները տվել են բացասական պատասխան»,-նշել է նա:

Թե ո՞վ է վարակակիրը, Նաղդալյանը չի հայտնել:

Հիշեցնենք, որ, ավելի վաղ, մամուլում տեղեկատվություն էր հայտնվել, որ վարակակիրը ԱԳՆ փոխնախարարներից մեկն է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին